Ինքնաբուխ ակցիա է, չգիտես ինչ կարող է լինել

Ինքնաբուխ ակցիա է, չգիտես ինչ կարող է լինել

 Մի խումբ երիտասարդներ անցկացնելու են բողոքի ակիցա ընդդեմ դրամի արժեզրկման և թանկացումների։ Նրանք պահանջում են կառավարությունից ձեռնարկել հրատապ միջոցառումներ՝ մի քանի օրվա ընթացքում կայունացնելու գները և բացառելու դոլարի սպեկուլյատիվ վաճառքը։ Դեկտեմբերի 19-ին ժամը 13.00-ին կոչ են անում բոլորին լինել Կառավարության շենքի մոտ :«Բոլորս ենք տեսնում, թե ինչպես է դրամը արժեզրկվում, գնաճն անկառավարելի է, ընդ որում, բարձրանում է թե ներմուծվող ապրանքների, թե տեղական արտադրության ապրանքների ու ծառայությունների գները։ Մենք չենք կարող դիտորդ լինել այս իրավիճակում»,-ասված է նրանց տարածած հայտարարության մեջ: Նախաձեռնության անդամ Հայկ Գրիգորյանը տեղեկացրեց, որ պահանջելու են ԵՏՄ-ից հրաժարվել, որպեսզի հայկական շուկան դուրս գա պատժամիջոցների գործողության ոլորտից: «Պահանջելու ենք վարչապետը իջնի, որ իրեն փոխանցենք պահանջները, ու նրան ժամանակ ենք տալու, որպեսզի լուծման եզրեր գտնի, որոշ ժամանակ անց նորից կհավաքվենք, ոպեսզի լսենք վարչապետի պատասխանը: Իրենք են կառավարությունը, թող իրենք ել մտածեն, քաղաքացին ուզում է ունենա վճարունակ դրամ»: Նախաձեռնության մեկ այլ անդամ Հասմիկ Սարգսյանն էլ տեղեկացրեց, որ ակցիան շարունակական է լինելու, մինչև արդյունքի չհասնեն: «Ինքնաբուխ ակցիա է և չգիտես ամեն պահի ինչ կարող է լինել»: