Վարչապետը պիտի ասի՝ արա, էս պեսոկի ու ալյուրի վրա խի՞ ես հորդ գինը դրել…

Վարչապետը պիտի ասի՝ արա, էս պեսոկի ու ալյուրի վրա  խի՞ ես հորդ գինը դրել…

Ժողովրդական խոսք է. « Հացը որ թանկանում է, պատերազմ է լինելու»: Սա շատ նուրբ իմաստ ունի: Ցանկացած երկրում, ինչին էլ որ ձեռք տան, հացի գնի բարձրացմանը վախով են մոտենում: Դա հանրության ամենախոցելի կետն է, դա հանապազօրյա հացին ապավինած մարդկանց փրկօղակն է: Եթե մարդկանց հացին են կպնում, այն էլ մեր երկրի նման երկրում, երբ շատերի գոյատևման միջոցը դա է, շատ վտանգավոր է: Բայց մեր իշխանությունը ախ ու վախը կորցրել է. հենց առաջինը հացին է խփում: Կասի՝ ես չեմ, ներկրողն է, բերողն է, անողն է: Ավելի վատ, որ դու չես, որ մինչև հիմա պետական քաղաքականություն չի մշակվել հանապազորյա չոր հացի հանդեպ: Այն դեպքում, երբ սեփական քաղաքացիներդ կեսը նստած է չոր հացի վրա: Մտեք խանութներ ու կհամոզվեք, որ հացի գինը ոնց բարձրացել, այնպես էլ մնում է բարձրացված: Ազատության պողոտայի, մինչև «Արայ» խանութ հասնող մարկետն եմ մտնում: Տեսակ- տեսակ հացեր են դրված, բայց հաց շատ օգտագործող մասսան քարի հաց է գնում, ասում են, որ այն փափուկ բուլկու պես բերանումդ չի հալվում, մի քիչ երկար է դիմանում: 200 դրամ էր, 220 սարքեցին, հիմա դրված է 270 դրամ:
-Էդ հացերի գները ձեր մոտ չեն իջե՞լ,- հարցնում եմ:
- Խի պիտի իջնեի՞ն,- զարմանում է,- ի՞նչ է եղել որ…
- Վարչապետդ էր խանութներ մտել ու հրահանգներ տվել,- ասացի:
- Նախ ինձ մի վիրավորի,- բղավեց վաճառողուհին,- վարչապետը իմը չէ, շատ էլ պետքս է:- Այնքան էր վիրավորված, որ նախադասության վերջը էլ չբերեց, անընդհատ կրկնում էր՝ վարչապե՜տս… Լա՜վ ա էլի, վարչապետս…
- Աղջիկ ջան մարդկանց մի վիրավորիր,- հաճախորդներից մեկն էր հորդորում ինձ: Վարչապետը Լֆիկինն ու լֆիկանմաններինն է, էնի մեզ ինչ վարչապետ… Ինքը աշխատում է, որ նրանց ջեբը միշտ լիքը լինի: - Մի քանի խանութ մտնելն էլ քթի տ… նման բան էր էլի… - Վաճառողն ի՞նչ անի, ալյուր, պեսոկ բերողի բկից բռնեք…- Վարչապետը ոչ թե խանութ պիտի գնար, այլ ուղիղ Լֆիկի մոտ, ասեր՝ արա, էս պեսոկի ու ալյուրի վրա խի՞ ես հորդ գինը դրել…
ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ