Ճիշտ չեք ասում. վարչապետը՝ լրագրողներին

Ճիշտ չեք ասում. վարչապետը՝ լրագրողներին

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը չի հավատում, որ ավտոգազալցակայաններում գազի գինը 230 դրամ է: Այսօր` դեկտեմբերի 19-ին, ՀՀԿ ԳՄ նիստից առաջ լրագրողները վարչապետին հայտնեցին, որ կոնկերտ մի գազալցակայանում գազը 230 դրամ է, որին վերջինս, սակայն, հակադարձեց. «Ճիշտ չեք ասում, ես համարյա բոլոր տեղերը մարդիկ եմ ուղարկել եւ ճշտել ենք, որ այն մեծ մասամբ 200 դրամ է, որոշ տեղերում էլ 210 դրամ: Ձեր նշած գինը որեւէ տեղ չկար»:



Նշենք, որ գազի սակագնի մասին վարչապետը խոսել էր նաեւ դեկտեմբերի 18-ին:



Ասենք նաև, որ արդեն մի քանի օր է երեւանյան երթուղայինների վարորդները գործադուլ են անում` պահանջելով վերանայել գազի գինը: