Միշտ որոշ մարդիկ շահում են, որոշ մարդիկ՝ կորցնում. Դավիթ Հարությունյան

Միշտ որոշ մարդիկ շահում են, որոշ մարդիկ՝ կորցնում. Դավիթ Հարությունյան

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին մտահոգում է վերջին օրերին եղած թանկացումները, բայց թե ինչու չմիացավ այսօր Կառավարության շենքի դիմաց բողոքող քաղաքացիներին՝ ՀՀԿ ԳՄ նիստից առաջ լրագրողների հարցին ի պատասխան ասաց. «Կարծում եմ՝ մտահոգությունը պարտադիր չէ, որ արտահայտվի այն ձևով, որը դուք եք ասում, այսինքն՝ արտահայտվի մտահոգ քաղաքացիներին միանալով»:

Դավիթ Հարությունյանը հիշեցրեց, թե գները կարգավորում է շուկան, իսկ իշխանությունների խնդիրն է՝ վերահսկել, ինչն էլ անում է ՏՄՊՊՀ-ն:

Լրագրողների դիտարկմանը, թե փաստորեն՝ վարչապետը կախարդական փայտիկ ունի, քանի որ գները որոշակիորեն իջնում են միայն նրանից հետո, երբ խանութներ է այցելում նա, ինչը նշանակում է, որ հանձնաժողովն ու իշխանությունները չեն վերահսկում, Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Վարչապետն ուզում է պատկերացնել, թե ինչպես է աշխատում այդ համակարգը, և այդ առումով ինքը որևէ տարօրինակ քայլ չի կատարել»:



 



Դավիթ Հարությունյանը համաձայնեց այնդիտարկմանը, թե որոշ մարդիկ շահույթ ունեցան այս օրերի ընթացքում: «Իհարկե՝ ցանկացած տատանման ժամանակ որոշ մարդիկ շահում են, իսկ ոմանք կորցնում են: Յուրաքանչյուր օր բորսայում տեղի են ունենում հսկայական տատանումներ, մեկը շահում է, մեկը՝ կորցնում, խոսքը միայն արտարժույթի մասին չէ»,- ասաց նախարարը: