Մի ֆինանսավորեք պետական տեռորը

Մի ֆինանսավորեք պետական տեռորը

Մի խումբ երիատսարդներ ԵՄ և ԵԱՀԿ պատվիրակություններից պահանջում են դադարեցնել պետական տերոռի ֆինանսավորումը։ Նրանք գտնում են, որ բռնությունների դադարեցմանը և մեղավորների պատժմանը հնարավոր է հասնել միայն համակարգի կայունությունն ու բարեկեցությունն ապահովող միջազգային ֆինանսական ներհոսքը ժամանակավորապես դադարեցնելու ճանապարհով:



ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեային, ԵԱՀԿ դեսպան Անդրեյ Սոկոլովին հորդորում ենք միջոցներ ձեռնարկել կասեցնելու համար լավ կառավարման և ժողովրդավարական հաստատությունների զարգացման նպատակով իրենց ղեկավարած կառույցների կողմից ՀՀ կառավարությանը տրամադրվող ֆինանսական բոլոր հատկացումները, քանի դեռ՝
1. ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը չի ազատվել իր զբաղեցրած պաշտոնից,
2. փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի նկատմամբ չի հարուցվել քրեական հետապնդում,
3. ՀՀ գլխավոր դատախազը Աժ-ում հանդես չի եկել իշխող Հանրապետական կուսակցության անդամ, պատգամավոր Առաքել Մովսիսյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և վերջիններիս նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու նախաձեռնությամբ՝ իր վարորդի կողմից կատարված արարքին հանցակցության համար: Երիտասարդները նամակ են պատրաստել, որ ԵՄ և ԵԱՀԿ պատվիրաություններին հանձնվելու են դեկտեմբերի 25-ին: