Բաց նամակ ՀՀ կառավարությանը

Բաց նամակ ՀՀ կառավարությանը

Սույն նամակով հրատապ ցանկանում ենք տեղեկացնել Ձեզ այն մասին, որ ելնելով անխուսափելի հանգամանքներից և չունենալով այլընտրանք թվով 11 ՀՀ քաղաքացիներ ՌԴ Մոսկվա քաղաքում 28.12.2014թ. կանցկացնենք մեծածավալ բողոքի ակցիա ՀՀ դեսպանատան առջև և հրապարակայնորեն կհրաժարվենք ՀՀ քաղաքացիությունից` քաղաքական ապաստարան խնդրելով 5 պետության դեսպաններից այդ թվում և պաշտոնական Բաքվից:



Վերոհիշյալ քայլին գնում ենք բազմաթիվ ապարդյուն բողոքներից , խնդրանքներից և պահանջներից հետո ուղղված Ձեզ, ՀՀ նախագահին, ՀՀ վարչապետին, ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ սահմանադրական դատարանի նախագին, ՀՀ ոստիկանապետին, փաստաբանների գրասենյակին և բազմաթիվ այլ պետական մարմինների:
Որդուս` Արեն Միքայելի Ծերունյանի,ծնված 17.01.1985թ. ՀՀ ք. Վանաձոր, նկատմամբ ՀՀ ոստիկանության կենտրոնի հատուկ քննչական բաժնում հարուցվել է թիվ 63200212 ք.գ. ՀՀ ՔՕ-ի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Այնինչ Ա.Ծերունյանը հանդիսանալով “Ինտերգեմ Տեխնոլոգիա” ՍՊԸ-ի հիմնադիր և գործադիր տնօրեն գործակալական պատվիրակման պայմանագրի կետերի խախտմամբ քաղաքացիական դատավարության շրջանակներում վեճ է ունեցել “Ինգո Արմենիա” ԱՓԲԸ-ի հետ ԵԿԴ /2864/02/11 Երևանի Կենտրոն-Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում և համաձայն դատարանի որոշման որոշվել է բռնագանձել 36 250 000դր. հօգուտ “Ինգո Արմենիա” ԱՓԲԸ-ի:



Սակայն տարօրինակ հանգամանքներում մինչ քաղաքացիաիրավական ակտի ուժի մեջ մտնելը հարուցվել է քրեական գործ և սկսվել կողմնակալ քննության ընթացք: Լինելով վկայի կարգավիճակում,չունենլով ստորագրություն ՀՀ տարածքը լքելու մասին Ա.Ծերունյանը 2013թ-ին վերադարձել է մշտական բնակության ՌԴ ք. Մոսկվա, որտեղ էլ 2 ամիս անց ձերբակալվել է տեղեկանալով,որ գտնվում է հետախուզության մեջ, այնինչ Մոսկվայում գտնվելու ժամանակ Ծերունյանը բազմաթիվ անգամ հեռախոսազրույց է ունեցել վերոնշյալ ընկերության ներկայացուցիչների հետ և բնավ չի թաքցրել գտնվելու վայրը: Գրավոր դիմումով հանդես ենք եկել “Ինգո Արմենիա “ ԱՓԲԸ-ին պատրաստակամություն հայտնելով փակել գումարային պարտքը :



10 ամիս հետաձգելով Ծերունյանի արտահանձման հանգամանքը ՌԴ-ից կալանքի 11-րդ ամսում ն տեղափոխվում է Նուբարաշեն մեկուսարան և մինչ օրս գտնվում է այնտեղ: Ծերունյանը ներկյումս ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում գտնվող միակ մեղադրյալն է, որի նկատմամբ պետական մեղադրողը բացահայտ կողմնակալ վերաբերմունք է ցուցաբերում պահելով ժամկետն անց կալանքի տակ,քանի որ ըստ ՀՀ ՔԴՕ քաղաքացու նախնական կալանքը կարող է տևել առավելագույնը 1 տարի նախաքննության փուլում, ուստի ակնհայտ է,որ Ա.Ծերունյանը 16 ամիս գտնվում է անօրիանական կալանքի տակ: 1000-ավոր դիմում-բողոքներից հետո 20.12.2014թ ժամը 10.00 նա հայտարարել է անժամկետ հացադուլ` պահանջելով վերացնել կալանքը որպես խափանման միջոց,նշեմ,որ Ծերունյանը ունի ստամոքսաաղիքային համակարգի լուրջ բողոքներ և հացադուլը կարող է ուղղակիրորեն սպառնալ վերջինի առողջությանը:
Մեջբերում եմ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի որոշ իրավանորմերը



1.ոչ մի անմեղ անձ հանցանքի կատարման մեջ չկասկածվի, չմեղադրվի և չդատապարտվի.



2. ոչ ոք անօրինական կամ առանց անհրաժեշտության չենթարկվի դատավարական հարկադրանքի միջոցների, պատժի, իրավունքների ևազատությունների այլ սահմանափակման:



Ուստի ես,որպես Ա.Ծերունյանի մայր,ընտանիքի թվով 7 անդամներ և 3 մոտ հարազատները հրաժարվելու ենք ՀՀ քաղաքացիությունից, մենք չենք լինի մի երկրի քաղաքացի, որտեղ Լևոնն Ալթունյանն է օրենքը, իսկ դատախազությունը` վերջինի կաշառքի տոպրակ:
Սույնով մենք կտեղեկցնենք կառավարությանը, նախագահին և այլ պաշտոնատար այրերի Հայաստանում տիրող հակաիրավական և դատական ատյանների սանձարձակ օրինախախտությունների մասին` պախարակեով երկիրը միջազգային լրատվամիջոցներում և երկրոդ պետության տարածքում:




ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՄ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԹԻՎ 63200212 ՔԳ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԻ ԴՐԴԵՔ ՄԵԶ ԳՆԱԼ ԾԱՅՐԱԳՈՒՅՆ ՔԱՅԼԵՐԻ