Սուրբ օծությունից հետո Գագոն սրբացել ու նախագահի հետ անցել է սրբերի շարքը

Սուրբ օծությունից հետո Գագոն սրբացել ու նախագահի հետ անցել է սրբերի շարքը

Սուրհանդակը պատերազմի լուրը հայտնում է, սուրհանդակն է ավետում՝ զինադադա՜ր…



Կողմերը դեռ լռելու են: Ու լռության ֆոնի վրա կրկին խոսելու են սուրհանդակները՝ պատերազմն ավարտված է: Ու խաչով, հայրենյաց սիրո երդումներով, արտաքին թշնամու կողմից վախի նոտաներով, թշնամուն չուրախացնելու հայրենասիրական կոչերով ընդառաջ են գալու հանրությանը:



Աղուհացով, խաչով, աջը դրած Աստվածաշնչին, սրբի շորերով ալելուա են ասելու:



Ալելուա. Սուրբ օծությունից հետո Գագոն սրբացել ու նախագահի հետ անցել է սրբերի շարքը: Ընդառա՜ջ եկեք, համբուրեք խաչը, մեծ ավետի՜ս: Մեզ ու ձեզ մե՜ծ ավետիս...



Ալելուա:



 Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ