Թող չհայհոյեն, գնահետել պետք չի, մենք շատ համեստ ենք գնահատում մեր արածը

Թող չհայհոյեն, գնահետել պետք չի, մենք շատ համեստ ենք գնահատում մեր արածը

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր լրագրողների հետ զրույցում թեպետ հատակ չպնդեց, որ Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանը երեկ հանդիպել են, որի «քավորությունը» իրենք էին ստանձնել՝ միջնորդելով երկու գործիչների հանդիպման կայացմանը, սակայն նշեց, որ կարևորն այն է, որ հաշտեցում ու բորբոքված կրքերի հանդարտեցււոմ է եղել ինչ-որ չափով, ինչը շատ ողջունելի է։ Նա հորդորեց չկենտրոնանալ իրենց միջոնդրության ու հանդիպման փաստի վրա, քանզի իրենք ուղղակի չէին կարող ձեռքերը ծալած նստել ու տեսնել, թե ինչպես են երկու քաղաքական ուժ հակամարտության մեջ մտնում, որը շատ հավանական էր՝ կհանգեցներ արյունալի հետևանքների։



Hraparak.am-ի այն հարցին, թե իրենց այս միջոնրդության համար որևէ վարձատրության ակնկալիք ունե՞ն, այդ թվում՝ հնարավո՞ր է սա կոալիցիա կազմելու նախադրյալ լինի, Ռուստամյանն ասաց, որ եթե ուզենք, այսօր էլ կոալիցիա կմտնենք։ Իսկ վարձատրության մասով էլ ասաց, որ իրենք որևէ վարձատրության ու գնահատանքի ակնկալիք չունեն, իրենք արել են այդ միջնորդությունը բացառապես ժողովրդի շահից ելնելով, որ բանը բանից չանցներ, ու անդառնալի հետևանքների չհանգեցներ այս բախումը։
«Որևէ ակնկալիք Դաշնակցությունը չունի այս միջոնորդության հետ կապված, բացարձակ, մենք շատ համեստ էլ գնահատում ենք մեր կատարածը, մենք երբեք չէինք էլ սրա մասին հրապարակի, քանի դեռ էդ հրապարակումներում չհայտնվեց էդ լուրը, որը մենք չենք տարածել, այդ լուրը հայտնվել է մեզնից անկախ։ Մենք դրա համար չենք գնացել այս քայլին, մենք մեր ժողովրդի համար ենք արել, որ բացառեինք արյունալի հետևանքերը»,-ասաց նա։



Իսկ արդյոք ԲՀԿ-ում գնանատու՞մ են իրենց ավանդը այս հաշտեցման գործում, ՀՅԴ խմբակցության ղեկավարն ասաց․ «Թող չհայհոյեն, գնահատել պետք չի»։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ