Նաղդալյանը վրիպե՞ց, թե՞ Սարգսյանն ու Ծառուկյանն իսկապես մի քանի հանդիպում են ունեցել

Նաղդալյանը վրիպե՞ց, թե՞ Սարգսյանն ու Ծառուկյանն իսկապես մի քանի հանդիպում են ունեցել

Այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովին մեկ օրով փոխարինած Հերմինե Նաղդալյանից հետաքրքրվեցինք՝ Սերժ Սարգսյան-Գագիկ ծառուկյան հանդիպում եղե՞լ է, ի վերջո։



Նաղդալյանը սկզբում խուսափեց հստակ պատասխանից․ «Ես կարծում եմ, որ ձեր հարցադորւմները՝ կապված անձնական հանդիպումների հետ, դուք պիտի տաք համապատասխան մարդկանց»։ Դիտարկմանը, թե դա քաղաքական հանդիպում էր, ԱԺ փոխնախագահը տվեց հետևյալ պատասխանը․ «Այո, հանդիպումներ եղել են, և այդ հանդիպումների ժամանակ համապատասխան պայմանավորվածություններ են ձեռք բերվել»։



Hraparak.am-ի հարցին՝ ստացվում է, որ ոչ թե մեկ, այլ մի քանի՞ հանդիպումներ են եղել, տիկին Նաղդալյանն ասաց․ «Ես չեմ կարող ասել»։



Չի բացառվում, որ Հերմինե Նաղդալյանն ուղղակի վրիպում կամ լեզվի սայքաքում թույլ տվեց հանդիպումների մասով։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ