Մոնիկա Բելուչչին կխաղա Բոնդի մասին նոր ֆիլմում

Մոնիկա Բելուչչին կխաղա Բոնդի մասին նոր ֆիլմում

Իտալացի դերասանուհի Մոնիկա Բելուչչին Ջեյմս Բոնդի ընկերուհու դերն է խաղալու «007 գործակալի» մասին նոր ֆիլմում: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:



Բելուչչին, ով արդեն 50 տարեկան է, այսպիսով կգերազանցի անգլուհի Օնոր Բլեքմանի ռեկորդը, ով 1964 թվականին 37 տարեկանում նման դեր էր խաղացել «Գոլդֆինգեր» ֆիլմում և 4 տարով մեծ էր խաղընկեր Շոն Քոներիից: