Մեկնարկում է «ՄԵԿ ԿԱԴՐ» կարճ ֆիլմերի միջազգային փառատոնը

Մեկնարկում է «ՄԵԿ ԿԱԴՐ» կարճ ֆիլմերի միջազգային փառատոնը

«ՄԵԿ ԿԱԴՐ» կարճ ֆիլմերի միջազգային փառատոնն ամենամյա է, այս տարի տեղի կունենա 13-րդ անգամ: 
«ՄԵԿ ԿԱԴՐ» 13-րդ փառատոնի բաց հայտագրումն արդեն սկսված է: Կանոնակարգին և մասնակցության մանրամասներին հայտատուները կարող են ծանոթանալ http://accea.info/hy/one-shot կայքում: Հայտագրման վերջնաժամկետն է 21.04.2015: “ՆՓԱԿ”-ը ապահովում է փառատոնի կազմակերպման ամբողջ տեխնիկան, ֆինանսավորման զգալի մասը: Փառատոնը բաց է հանրության համար, մասնակցությունն անվճար է, տոմսեր չեն վաճառվում:
Հիմնադրման օրվանից մինչ օրս փառատոնը աջակցում է աուդիո վիզուալ դաշտում ստեղծագործող անհատներին ու կազմակերպություններին: Փառատոնը մրցութային է, որտեղ կարելի է տսնել աշխատանքներ ամբողջ աշխարհից, սկսած մեկ րոպեից մինչև լիամետրաժ դոկումենտալ և խաղարկային ֆիլմեր:



Փառատոնը ունի 3 մրցութային անվանակարգեր. «ՄԵԿ ԿԱԴՐ ՄԵԿ ՐՈՊԵ», «ԿԱՐՃԱՄԵՏՐԱԺ ՖԻԼՄԵՐ» և «ԿԻՆՈ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆԻ»: Հրավիրվում է պրոֆեսիոնալ ժյուրի, որոնց հետ մասնակիցները ունենում են քննարկումներ, տեղի են ունենում վարպետության դասեր և հատուկ ցուցադրություններ: Փառատոնը համագործակցում է Հայաստանում և արտերկրում աուդիո վիզուալ դաշտում գործող տարբեր կազմակերպությունների և փառատոնների հետ:
«ՄԵԿ ԿԱԴՐԸ» տարիներ շարունակ նպաստում է երիտասարդական ու անկախ կինոյի զարգացմանը Հայաստանում: Դրա ապացույցը 12 տարիների հետևողական աշխատանքն է: 2000 - ի հասնող այցելությունները, պրոֆեսիոնալների ու մասնակիցների բարձր գնահատականը, ինչպես նաև բազմաթիվ կամավորների ոգեվորությունը մեր փառատոնի կարևոր ձեռքբերումն է: