Հարկայինը ստուգումներ է կատարել Բուռնաշի մոտ եւ 30 միլիոն դրամի տուգանք «գրել»

Հարկայինը ստուգումներ է կատարել Բուռնաշի մոտ եւ 30 միլիոն դրամի տուգանք «գրել»

Մեր տեղեկություններով, ՀՀԿ-ն ու նրան հարող շրջանակներն այդպես էլ չհասցրին տեղը տեղին ըմբոշխնել իրենց հաղթանակը ԲՀԿ կապիտուլյացիայի, Գագիկ Ծառուկյանի` քաղաքականությունից դուրս գալու առիթով: Մինչ Գալուստ Գրիգորիչը «գտանում» էր, որ ինքն է միանձնյա որոշելու, թե հարգելի են բացակաները «նորա», հետո էլ, թե` հարգելի են, հարկայինը ստուգումներ է կատարել Բուռնաշի` Աշոտ Աղաբաբյանի մոտ եւ 30 միլիոն դրամի տուգանք «գրել»: Բուռնաշն էլ դատի է տվել հարկայինին: ՀՀԿ շրջանակներում լավ չեն հասկանում, թե ինչ է կատարվում. հարկայինի հերթական ստուգո՞ւմ էր, թե՞ իրենց օլիգարխների «մահը նույնպես եկել» է: