Ներկայացումը հաջողվեց

Ներկայացումը հաջողվեց

Երեկ կառավարության հարցուպատասխանի ժամանակ ՀՀԿ-ական պատգամավորները զավթել էին խոսափողը, եւ ԱԺ նախագահը հիմնականում նրանց էր տալիս կառավարությանը «քննադատող» հարցերի իրավունքը: Այս շոուն, որի ընթացքում ՀՀԿ-ն ՀՀԿ-ի դեմ սուր ելույթներ էր ունենում, այնքան ձգձգվեց, որ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանին այդպես էլ չհաջողվեց հարց հնչեցնել: Այն վերաբերում էր ԵՏՄ նախագահների Աստանայի հանդիպմանը, որին ՀՀ նախագահը չի մասնակցել: Երբ ԱԺ նախագահը հայտարարեց, որ հարցուպատասխանի ժամն ավարտված է, Լեւոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը հայտարարեցին, որ դահլիճում տեղի ունեցածը ներկայացում էր, որի նպատակը հարցի իրավունքից իրենց զրկելն էր: Նրանք ծափահարեցին ներկայացման կազմակերպիչներին եւ դուրս եկան դահլիճից: