«Ժառանգությունը» համաժողով է հրավիրել

«Ժառանգությունը» համաժողով է հրավիրել

«Ժառանգություն» կուսակցությունը ապրիլի 2-ին համաժողով է կազմակերպում, որի ընթացքում քննարկվելու են Հայոց ցեղասպանության եւ Մեծ հայրենազրկման հետեւանքների վերացման (տարածքային, նյութական, բարոյական վնասների հատուցման) թեմաները:



Կուսակցության մամուլի ծառայությունից հայտնում են, որ բանախոսները կանդրադառնան ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հեղինակած՝ «Թուրքիայի Հանրապետության կողմից հայրենի բնօրրանի՝ Հայաստանի տարածքների բռնազավթումը (օկուպացիան) եւ հայերի Մեծ հայրենազրկումը դատապարտելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին, Թուրքիայի Հանրապետության կողմից բռնազավթված հայկական տարածքներում Հայոց պետականության վերականգնման, ինչպես նաեւ Մեծ եղեռնի եւ Հայրենազրկման հետեւանքների վերացման խնդիրներին:



Համաժողովին հրավիրված են ԱԺ պատգամավորներ, ՀՀ կառավարության անդամներ, փորձագետներ, Հայաստանում գործող տարբեր երկրների դեսպանատների եւ միջազգային կառույցների, քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների ու քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչներ: