Լիդեր լինելու համար մեծ ռիսկ է պետք. Միքայել Մելքումյան (տեսանյութ)

Լիդեր լինելու համար մեծ ռիսկ է պետք. Միքայել Մելքումյան (տեսանյութ)

«Լիդերը միանգամից չի առաջանում: Ծառուկյանն էլ, չէ՞, ճանապարհ անցնելով է եկել, մինչև քաղաքական ճանապարհ անցնելը նա այլ դաշտում է կայացել որպես հզոր դեմք ու եկել քաղաքականություն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ անդրադառնալով հարցին, թե Գագիկ Ծառուկյանի հեռանալով իրենց կուսակցությունը մնաց առանց առաջնորդի:



«Չկա՞ կուսակցություն, որտեղ հստակ ընդգրծված լիդերներ չկան: Եկեք ԲՀԿ-ին ժամանակ տվեք»,- ասել է պատգամավորը:



Մ.Մելքումյանը կարծում է, որ «սուպեր լիդերներ» դժվար են առաջանում, քանի որ այն բավականին ռիսկային է:



«Այդ ռիսկը վերցնողներ գրեթե չկան: Ես չեմ բացառում, որ լինեն, բայց դա մեծ ռիսկ է»,- նշել է Մելքումյանը: