Օլիգարխ Վարդան Այվազյանի ազգականը՝ Կապանի հարկայինի նոր պետ

Օլիգարխ Վարդան Այվազյանի ազգականը՝ Կապանի հարկայինի նոր պետ

Ֆինանսների նախարարությունում կատարվող ռոտացիոն փոփոխությունների շրջանակներում Կապանում հարկայինի պետ է նշանակվել Արթուր Այվազյանը: «Նշանակվել է փետրվարին, համակարգի հին եւ փորձառու աշխատակիցներից է»,- հայտնեցին նախարարության լրատվականից: Ա. Այվազյանը հարկային է մտել 2000թ. մարտին: Տարբեր պաշտոններ է զբաղեցրել՝ իրավաբանական վարչության պետի տեղակալ, դատական ակտերի կատարման բաժնի պետ, Ապարանի տարածքային հարկային տեսչության պետ, սակայն առավել հայտնի է ոչ թե աշխատանքային որակներով, այլ նրանով, որ ԱԺ պատգամավոր, բնապահպանության նախկին նախարար եւ օլիգարխ Վարդան Այվազյանի ազգականն է: