Եվրոպայի խորհրդարանի լիագումար նիստում կընդունվի բանաձեւ Հայոց ցեղասպանության վերաբերյալ

Եվրոպայի խորհրդարանի լիագումար նիստում կընդունվի բանաձեւ Հայոց ցեղասպանության  վերաբերյալ

Թուրքիայի ամենաազդեցիկ պարբերականի` Todays Zaman-ի բնորոշմամբ, այսօր Բրյուսելում Եվրոպայի խորհրդարանի լիագումար նիստում կքննարկվի եւ կընդունվի բանաձեւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի վերաբերյալ, ինչը Թուրքիան կընկալի որպես իր դեմքին հասցվող «երկրորդ ապտակ»: Ըստ Todays Zaman-ի, բանաձեւում ասվում է, որ «2015 թվականը նշանավորում է Օսմանյան կայսրությունում հայերի դեմ գործադրված ցեղասպանության 100-րդ տարելիցը...», «…անցյալի հիշողությունները պահպանելը չափազանց կարեւոր է, քանի որ չի կարող լինել հաշտեցում առանց ճշմարտության եւ հիշողության»: Բանաձեւը հարգանքի տուրք է մատուցում «մեկուկես միլիոն անմեղ հայ զոհերի հիշատակին, որոնք զոհվեցին Օսմանյան կայսրությունում», եւ կոչ է անում եվրոպական հանձնաժողովին ու ԵԽ-ին` միանալու այդ ոգեկոչմանը: Բանաձեւով նաեւ առաջարկվում է հաստատել «Ցեղասպանությունների հիշատակման միջազգային օր»: