ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն աշխատանքային այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն աշխատանքային այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն ապրիլի 15-ին աշխատանքային մեկօրյա
այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ, տեղեկացնում է ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Աշխատանքային այցի ընթացքում Ազգային ժողովի նախագահը կմասնակցի «Եվրասիական
տնտեսական հեռանկարներ» միջազգային համաժողովին և ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նիստին:

Այցի շրջանակում տեղի կունենան նաև մի շարք երկկողմ հանդիպումներ: