Հունաստանի խորհրդարանի նախագահը Ցեղասպանության 100-ամյակին կլինի Հայաստանում

Հունաստանի խորհրդարանի նախագահը Ցեղասպանության 100-ամյակին կլինի Հայաստանում

Ապրիլի 15-ին Հունաստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը հանդիպում է ունեցել Հունաստանի խորհրդարանի նախագահ Զոի Կոնստադոպուլուի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը։



Կողմերը քննարկել են հայ-հունական երկկողմ հարաբերությունները, որոնց ներկայիս մակարդակը երկուստեք արժանացել է բարձր գնահատանքի:



Անդրադարձ է կատարվել երկու երկրների քաղաքական, տնտեսական, ռազմական հարաբերությունների խորացման հնարավորություններին:



Կարևորելով խորհրդարանական դիվանագիտության նշանակությունը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում` զրուցակիցները մասնավորապես անդրադարձել են խորհրդարանական ձևաչափին:



Հունաստանի խորհրդարանի նախագահը հաստատել է, որ կայցելի Հայաստան` Հայոց ցեղասպանութան 100-րդ տարելիցի միջոցառումներին Հունաստանը ներկայացնելու նպատակով:



Հանդիպման ավարտին Զոի Կոնստադոպուլուն վերահաստատել է ՀՀ Ազգային ժողովի հետ ավանդական ջերմ հարաբերությունները շարունակելու և էլ ավելի զարգացնելու իր պատրաստակամությունը: