Հրահանգված է` հարցին, թե երբ է լինելու համաներումը, պատասխանել` չի լինելու

Հրահանգված է` հարցին, թե երբ է լինելու համաներումը, պատասխանել` չի լինելու

Մեր տեղեկություններով, պատկան մարմիններին հրահանգված է` հարցին, թե երբ է լինելու համաներումը, պատասխանել` չի լինելու: Ընդ որում, իշխանություններն այս տեխնոլոգիան կիրառում են բոլոր համաներումների ժամանակ, պատճառաբանելով, թե շատերը, այդ մասին տեղեկանալու դեպքում, հանցագործություն կգործեն` իմանալով, որ համաներման տակ են ընկնելու: Կա եւս մեկ պատճառ` «շեֆը գալիս է վերջին պահին» եւ անակնկալ: Ասել է` Սերժ Սարգսյանն առաջիկայում մի առավոտ կզարթնի ու կհայտարարի, որ համաներում լինելու է: «Բացառություն չէ նաեւ այս անգամ»,- տեղեկացրեց մեր աղբյուրը, որի կարծիքով` դա կարող է լինել նաեւ մինչեւ ապրիլի 24-ը: