Ահաբեկչական խմբավորումները միմյանց սրբազան պատերազմ են հայտարարել

Ահաբեկչական խմբավորումները միմյանց սրբազան պատերազմ են հայտարարել

«Իսլամական պետություն» խմբավորման զինյալները ջիհադ` սրբազան պատերազմ են հայտարարել Աֆղանստանի թալիբներին, հայտնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով Khaama Press-ին:



Ըստ մամուլի` երկու ահաբեկչական կազմակերպությունների միջև հակամարտությունն սկսվել է այն բանից հետո, երբ ԻՊ-ի առաջնորդ Աբու Բաքր ալ - Բաղդադին մոլլա Մոհամադ Իմարին` «Թալիբանի» հիմնադրին, «հիմար և անգրագետ զինհրամանատար» էր անվանել: Ալ - Բաղդադին ասել էր նաև, որ մոլլա Օմարը ո՛չ հոգևոր, և ո՛չ էլ քաղաքական վստահության արժանի չէ:



«Թալիբանը» ստեղծվել է Աֆղանստանում՝ 1994-ին, իսկ «Իսլամական պետությունը» Իրաքում` 2006-ին: