Սերբ պատգամավորները Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև են առաջարկել

Սերբ պատգամավորները Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև են առաջարկել

Սերբիայի խորհրդարանի պատգամավորները Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւ են առաջարկել: Ըստ սերբական Blic.rs-ի, բանաձեւի նախագիծն առաջարկել են Նոր կուսակցության պատգամավորները՝ կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Զորան Ժիվկովիչն ու Վլադիմիր Պավիչեւիչը:



«Ճանաչումը հայ ժողովրդի հետ Սերբիայի քաղաքացիների համերաշխության արտահայտություն կլիներ պատմական անարդարությունն ուղղելու համար պայքարում, որի նպատակն է, որպեսզի 1.5 մլն հայեր զանգվածային սպանությունը պաշտոնապես ցեղասպանություն բնորոշվի:



Օսմանյան կայսրության հայ բնակչության կանխամտածված եւ համակարգված ոչնչացումը սարսափեցնող մասշտաբների հասավ եւ դարձավ մարդկության պատմության ամենածանր հանցագործություններից մեկը: Այդ պատճառով բոլորի բարոյական պարտականությունն է ճանաչել Հայոց ցեղասպանությունն ու խստորեն դատապարտել այն»,- ասված է կուսակցության հայտարարությունում:



Կուսակցությունը Սերբիային եւ այլ երկրներին, ինչպես նաեւ միջազգային կազմակերպություններին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ այդպիսով կանխարգելելով ապագայում նման հանցագործությունները, իսկ Սերբիայի կառավարությանն ու քաղաքացիներին կոչ է ապրիլի 24-ը նշել որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: