Իրանում ձերբակալված Washington Post-ի թղթակցին մեղադրել են լրտեսության մեջ. ԶԼՄ-ներ

Իրանում ձերբակալված Washington Post-ի թղթակցին մեղադրել են լրտեսության մեջ. ԶԼՄ-ներ

Թեհրանում ամերիկյան Washington Post թերթի թղթակից Ջեյսոն Ռեզայանին, ում Իրանի իշխանությունները ձերբակալել էին անցյալ ամառ, մեղադրանք է ներկայացվել 4 կետով, որոնց թվում` լրտեսության: Այս մասին հաղորդում է ТАСС-ը` վաշինգտոնյան թերթի կայքին հղումով, որը վկայակոչում է մեղադրյալի փստաբան Լեյլա Ահսանին:



Փաստաբանի խոսքով` իր պաշտպանյալը մեղադրվում է նաև «թշնամական կառավարությունների հետ համագործակցության և պետական կանոնադրության դեմ քարոզչության տարածման համար»:



Հաղորդվում է, որ 38-ամյա Ռեզայանը Թեհրանում աշխատում է 2012 թվականից և ունի երկքաղաքացիություն՝ ամերիկյան ու իրանական: