Եմենում զոհերի թիվը մոտենում է 1000-ի

Եմենում զոհերի թիվը մոտենում է 1000-ի

Եմենում այս տարվա մարտից, երբ երկրում ռազմական հակամարտություն սկիզբ առավ, զոհվել է 944 մարդ, գրում է Agence France-Presse-ը Թվիթերում:



Այս մասին ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախապատրաստած հայտարարությունում:



Հակամարտության ժամանակ վիրավորվել է մոտ 3,5 հազար մարդ:



Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը կողմերին կոչ էր արել անհապաղ դադարեցնել կրակը: