Սիբիրից ծուխը հասել է ամերիկյան ափեր

Սիբիրից ծուխը հասել է ամերիկյան ափեր

Սիբիրյան հրդեհների ծուխը հասել է ԱՄՆ-ի արևմտյան ափերին, տեղեկացնում է The Weather Channel մետեոալիքը:



Աղբյուրի տեղեկացմամբ՝ ապրիլի 17-ին օդում ծխի առկայություն է գրանցվել Վաշինգտոն նահանգում, ապա նաև Կալիֆորնիայում: Ապրիլի 18-19-ին ծուխը հստակ երևացել է նաև արբանյակներից:



Ծխի արագ տեղաշարժի պատճառը խաղաղօվկիանոսյան ուժեղ քամիներն են:



Հիշեցնենք, որ ՌԴ Խակասիայի Հանրապետությունում բռնկած անտառային հրդեհները ապրիլի 12-ից սկսած հսկայական տարածքներ են ճարակել: Այդ հրդեհներին, պաշտոնական տվյալներով, զոհ է գնացել 34 մարդ, ավելի քան 600-ը դիմել է բժշկական օգնության: Խակասիայում արտակարգ իրավիճակ է հայտարարված: