Շոտլանդիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության շուրջ քննարկում կկայանա

Շոտլանդիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության շուրջ քննարկում կկայանա

Շոտլանդիայի խորհրդարանը հինգշաբթի մտադիր է քննարկել Հայոց ցեղասպանության հարցը` հարյուրերորդ տարելիցի ոգեկոչմանն ընդառաջ:



Շոտլանդիան (ինչպես նաև՝ Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան) պաշտոնապես ճանչում են Հայոց ցեղասպանությունը, սակայն Միացյալ Թագավորության կառավարությունը դա չի արել` մեկնաբանելով, որ թեև կառավարությունը դատապարտում է կոտորածները, բայց չի գտնում, որ հայոց կոտորածները համապատասխանում են ՄԱԿ-ի 1948-ին ընդունած՝ Ցեղասպանության մասին կոնվենցիային:



Շոտլանդական ազգային կուսակցության պատգամավոր Ջոն Մեյսոնը միջնորդություն է առաջարկել Շոտլանդիայի խորհրդարանում, որը «ցավով նշում է 1915-ի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը և հասկանում է, որ որոշ խմբեր, այդ թվում` Թուրքիան, ժխտում են Հայոց ցեղասպանությունը, և հույս է հայտնում, որ մարդկային անհանդուրժողականությունը կրկին չի հանգեցնի նմանօրինակ տառապանքների»:



Շոտլանդական ազգային կուսակցության մեկ այլ պատգամավոր՝ Բիլ Քիդը փոփոխություն է առաջարկել միջնորդության մեջ: Խնդրագիրը և օրինագծի փոփոխությունը ստացել է պալատի երկու կուսակցության պատգամավորների աջակցությունը: