Ապրիլի 24-ին Էյֆելյան աշտարակի լույսերը կհանգչեն՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի

Ապրիլի 24-ին Էյֆելյան աշտարակի լույսերը կհանգչեն՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի

Ապրիլի 24-ին Փարիզի Էյֆելյան աշտարակի լույսերը կհանգչեն՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Այս մասին տեղեկացնում են ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունից.



«Փարիզի քաղաքապետի որոշմամբ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը՝ ժամը 22-ին (Երևանի ժամանակով կեսգիշերին) Էյֆելյան աշտարակի լույսերը ժամանակավորապես կհանգչեն՝ խորհրդանշելով Փարիզի սգո տուրքը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին»