Ռուսաստանը պատրաստ է երկխոսության, եթե առաջարկը լինի Վաշինգտոնից. Պեսկով

Ռուսաստանը պատրաստ է երկխոսության, եթե առաջարկը լինի Վաշինգտոնից. Պեսկով

Մոսկվան պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկխոսության և համագործակցության վերականգնմանը, եթե նախաձեռնությունը լինի ամերիկյան կողմից, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:



«Բնականաբար, մենք պատրաստ կլինենք ողջունելու ԱՄՆ-Ռուսաստան երկխոսությունն ու համագործակցությունը վերականգնելու առաջարկը, բայց, քանի որ մենք չենք եղել հակառակ գործընթացի նախաձեռնողը, պատրաստ ենք ողջունելու մեր գործընկերների նման նախաձեռնությունը»,- ասել է Պեսկովը:



Պատասխանելով Պուտինի և Օբամայի միջև հնարավոր բանակցությունների մասին հարցին՝ Պեսկովը հիշեցրել է հարցի պատմությունը:



«Բանն այն է, որ այս պահին Ռուսաստանը չէ տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության դադարեցման նախաձեռնողը: Ռուսաստանը չէ, որ խոսում ու գործում է պատժամիջոցների լեզվով: Մենք ցավում ենք, որ այս ամենը նախաձեռնողի դերում հանդես է գալիս Վաշինգտոնը»,- ընդգծել է Պեսկովը: