Ազգային ժողովն ընդունեց մի շարք օրենքներ՝ առաջին ընթերցմամբ

Ազգային ժողովն ընդունեց մի շարք օրենքներ՝ առաջին ընթերցմամբ

Ազգային ժողովն այսօր 95 կողմ, 6 դեմ և 14 ձեռնպահ ձայներով ընդունեց ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից օրինագծերի փաթեթում ներառված «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծերն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։



Մինչ քվեարկությունը ՀՀԿ-ական պատգամավոր, հարակից զեկուցող Վարդան Այվազյանն ասաց, որ Կառավարությունն ընդունել է Արծվիկ Մինասյանի և Միքայել Մելքումյանի կողմից արված առաջարկությունները և երկրորդ ընթերցման ժամանակ շտկումներ կլինեն:



Այնուհետև քվեարկության դրվեց «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, ինչպես նաև «Զորամասերի եւ զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին» եւ «Կրթության մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։ Դրանք խորհրդարանի կողմից առաջին ընթերցմամբ ընդունվեցին միաձայն:



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ