Նեպալին օգնելու կոչով Կարմիր խաչը կրկին դիմել է միջազգային հանրությանը

Նեպալին օգնելու կոչով Կարմիր խաչը կրկին դիմել է միջազգային հանրությանը

Կարմիր խաչի և կարմիր կիսալուսնի միջազգային շարժումը դիմել է միջազգային հանրությանը` կոչ անելով 93 մլն դոլար հավաքել, որոն անհրաժեշտ է Նեպալին վերջին հզոր երկրաշարժերի հետևանքները հաղթահարելու համար:



INTERFAX.RU-ի փոխանցմամբ՝ այս մասին Կատմանդուում լրագրողներին հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղարը: Ավելի վաղ խոսվում էր զգալիորեն ավելի փոքր գումարի` 35 մլն դոլարի մասին:



Կազմակերպության գլխավոր քարտուղարը նշել է, որ աշխատանքները դեռևս տարվում են արտակարգ ռեժիմով: Միջոցներն անհրաժեշտ են ջրի, սննդամթերքի մատակարարման, ժամանակավոր կացարանների ստեղծման և բուժօգնության համար:



Նեպալում հզոր երկրաշարժեր են տեղի ունենում ապրիլի 25-ից սկսած, որոնց հետևանքով ավելի քան 8000 մարդ է զոհվել, հազարավորները մնացել են առանց տանիքի: