ԵՄ-ն կաջակցի Գյումրիում իրականացվող մի շարք ծրագրերի

ԵՄ-ն կաջակցի Գյումրիում իրականացվող մի շարք ծրագրերի

Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանն, այսօր՝ մայիսի 17-ին, ընդունել է ՀՀ-ում ԵՄ անդամ պետությունների դեսպաններին` պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեայի գլխավորությամբ: Քաղաքապետ Սամվել Բալասանյանը բարձր է գնահատել Հայաստանում ԵՄ կողմից իրականացված ծրագրերը` պատրաստակամություն հայտնելով իր հերթին աջակցել Գյումրիում համատեղ ծրագրերի մշակմանը:



Համագործակցության հնարավոր ուղություններից երկու կողմերն առանձնացրել են էներգախնայողությունը, աջակցությունը փոքր եւ միջին ձեռնարկատիրությանը, կրթական եւ այլ ծրագրեր:



Պատասխան խոսքում հյուրերը քաղաքապետին շնորհակալություն են հայտնել «Եվրոպայի օր» ծրագրի անցկացմանը ցուցաբերած աջակցության համար` միաժամանակ կարեւորելով Գյումրիի միացումը ԵՄ կողմից մեկնարկած «Քաղաքապետերի դաշնագրին»:



Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս: