Ամերիկյան հատուկ ջոկատը 30-ից ավելի գրոհային է ոչնչացրել Սիրիայում

Ամերիկյան հատուկ ջոկատը 30-ից ավելի գրոհային է ոչնչացրել Սիրիայում

Սիրիայում ԱՄՆ-ի հատուկ նշանակության ջոկատի կողմից երեկ իրականացված հատուկ գործողության արդյունքում ոչնչացվել է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման 32 գրոհային, հայտնել է Սիրիայում մարդու իրավունքների մոնիթորինգի խումբը:



 Interfax.ru-ի փոխանցմամբ՝  գործողության հետևանքով սպանվել է ԻՊ-ի 32 անդամ, նրանց թվում՝ չորս ղեկավար, ներառյալ ԻՊ-ի նավթային ղեկավար Աբու աս-Սայաֆան, ԻՊ-ի պաշտպանության փոխնախարարը և կապի հարցերով ղեկավարը:



Ամերիկյան այս ջոկատը տեղակայված է Ւրաքում: