Գործարարի դեմ ագրեսիվ են տրամդրված՝ հախից գալու են | լուսանկարներ

Գործարարի դեմ ագրեսիվ են տրամդրված՝ հախից գալու են | լուսանկարներ

«Մի քանի օր առաջ է որոշում կայացվել, որ ես պետք է լքեմ իմ բնակարանը, այսօր կառավարության շենքի դիմաց կանգնած ասում եմ,  դատարանի որոշումի վրա թքած ունեմ և բնակարանը չեմ լքի, թող գան ինձ իմ տան մեջ սպանեն, շենքը քնադելուց կմնան փլատակների տակ, բայց դուրս չեմ գա»,-ասաց Տերյան 23 շենքի բնակիչներից Սուրեն Կարապետյանը



Այսօր Տերյան 23 շենքի բնակիչները եկել էին կառավարության շենքի մոտ՝ այն հույսով, որ կառավարության ներկայացուցիչները իրենց կլսեն և կփորձեն խնդրին լուծում տալ։ Հիշեցնենք, որ Տերյան 23, 25 և Լալայանց 37 շենքերի բնակիչներին իրենց բնակարաններից հարկադիր վտարում են։ Բնակիչները ծանուցվել են, որ այլեւս իրավունք չունեն բնակարանները վաճառել, բացառությամբ «Լոկալ դեվելոփերս» ընկերության, որը տնօրինում է Սամվել Մայրապետյանը: Բնակիչները դիմել են դատրան, սակայն մի քանի առաջ օր դատարանը որոշում է կայացրել՝ պարտավորեցնելով Տերյան 25 (Հյուսիսային պողոտա) շենքում բնակվող Հեղինե Ուդումյանին եւ Կիմա Վարդանյանին երկամսյա ժամկետում լքել իրենց բնակարանները։



«Մենք հայտնվել ենք Սամվել Մայրապետյանի ճիրաններում և նրանից ազատվելու միջոց չենք տեսնում։ Ամեն ինչ գնել ու իրենով է արել, հիմա էլ մեր տներն է ուզում գնած լինել։ Այսօր տեղի է ունենալու իմ գործով դատական նիստը, արդեն մենք գիտենք նույն էլ մեզ է սպասվում, բայց ես ասում եմ, որ մենք ագրեսիվ ենք տրամադրված և ագրեսիվ վարքագծով նրանց հախից գալու ենք»,-ասաց տիկին Անահիտը։



Բնակիչներն ասում են, որ Մայրապետյանի հետ փոխհատուցման մասին բանակցել չեն ուզում։ «Ստոր, սրիկա  մարդու հետ ինչ բակացենք, որ ամեն վայրկյան մտածում է ինչպես մարդկանց խաբի, իր թակարդը գցի, որ մի քանի կոպեկ փող աշխատի»,-ասաց բնակիչներից Վարդան Գերավետյանը։