Օհանավանի գյուղացիները կատաղած գալիս են Երևան

Օհանավանի գյուղացիները կատաղած գալիս են Երևան

Արագածոտնի մարզի Օհանավան, Ուշի և Կարբի գյուղի գյուղացիները համախմբվել են և սկսել են պայքարել էլեկտրաէներգիայի թանկացման դեմ։ «Ամեն օր մի բան էնպես են անում, որ մարդ չկարողանա ապրի»,-ասաց Օհանավանի գյուղացիներից Քրիստինե Մկրտչյանը։ Նա տեղեկացրեց, որ իրենք գյուղի երիտասարդներով են կամզակերպել այս ակցիան և այսօր գալու են քաղաք միանալու տեղի բողոքողներին։ Նա տեղեկացրեց, որ ոստիկանները խանգարել են իրենց ցույցը և գյուղացիները որպեսզի այլ խնդիրների առջև չկանգնեն ստիպված են եղել դադարեցնել այն։



«Հիմա ստիպված դադարեցրեցինք, բայց վստահ եղեք մենք գյուղի ժողովրդով՝ 200 հոգով գալու ենք քաղաք, եթե մեր ճանապարհը փակեցին, կամ խանգարեցին մեր պայքարին, հաստատ իմացեք, արյունահեղություն կլինի։ Մենք կատաղել ենք ու մեր կատաղությունը իրենց վրա կթափենք»,-ասաց Քրիստինեն։