Համակարգային բարեփոխումները կրելու են շարունակական բնույթ

Համակարգային բարեփոխումները կրելու են շարունակական բնույթ

Այսօր ԱՆ քրեակատարողական ծառայությունում անցկացվեց ընդայլնված խորհրդակցություն, որը վարեց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը:



ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից հայտնում են, որ քրեակատարողական ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկների կողմից 2015 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում իրականացված աշխատանքների ամփոփման ընթացքում քննարկվել են մի շարք կարևոր հարցեր,տրվել են գնահատականներ ինչպես կատարված աշխատանքների, այնպես էլ իրականացվող բարեփոխումների ընթացքի վերաբերյալ:



Հատկապես կարևորելով վերջիններս՝ Ա. Օսիկյանը նշել է, որ համակարգային բարեփոխումները կրելու են շարունակական բնույթ և ուղղված են լինելու քրեակատարողական ծառայության աշխատանքների արդյունավետության բարձրացմանը:
Չեն անտեսվել նաև քրեակատարողական հիմնարկների սանիտարահիգիենիկ-հակահամաճարակային և սննդի որակի ու անվտանգության խնդիրները:



Խորհրդակցության ավարտին ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Ա. Օսիկյանը համապատասխան հանձնարարականներ է տրվել ՔԿ հիմնարկների և ՔԿՎ ստորաբաժանումների ղեկավարներին՝ հորդորելով առավել հետևողական և զգոն լինել իրենց առջև դրված աշխատանքները կատարելիս, և շեշտել է տեղում բարձրացված խնդիրների լուծմանը վերջիններիս հետամուտ լինելու կարևորությունը: