Մենք մեծ դժբախտություն ենք ունեցել այս գիշեր. Կարեն Ավագյան

Մենք մեծ դժբախտություն ենք ունեցել այս գիշեր. Կարեն Ավագյան

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանը հայտարարություն է տարածել իր եղբոր մասնակցությամբ վթարի մասին՝ հորդորելով անհարկի շահարկումներ չանել:



«Դժբախտ դեպքերից ոչ ոք ապահովագրված չէ։ Ցավոք, մեր ընտանիքն էլ չի խուսափել նման պատահարից։



Ցավում եմ կատարվածի հետ կապված։ Հիվանդին շուտափույթ ապաքինում եմ մաղթում։ Եղբայրս դեպքի պահից վթարի ենթարկվածի կողքին է մինչ այժմ։ Քննչական գործողություններն ընթանում են, ընթանում են խստորեն օրենքի սահմաններում։ Ինքս եմ անձամբ հետեւում ընթացքին ու անաչառությանը: Մենք մեծ դժբախտություն ենք ունեցել այս գիշեր:



Խնդրում եմ՝ անհարկի շահարկումներով, իրականության հետ կապ չունեցող գունավորումներով չավելացնել մեր ընտանիքի ցավը: Առաջին հերթին տուժողի ընտանիքի: Փառք ենք տալիս Աստծուն, որ հնարավոր եղավ խուսափել վատագույն սցենարից»:



Հիշեցնենք, որ Հայաստանի ՏԿԱԻՆ-ում օգոստոսի 23-ին, ժամը 23:35-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին` Առինջ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը :