Արփինե Հովհաննիսյանը՝ մենագրության հեղինակ

Արփինե Հովհաննիսյանը՝ մենագրության հեղինակ

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, միաժամանակ նաև ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դասախոս և իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Արփինե Հովհաննիսյանը նոր գիրք է գրել, որի նկարը նա հրապարակել է ֆեյսբուքյան իր էջում և դրա վերաբերյալ գրառում կատարել։ Գիրքը Հայաստանում անշարժ գույքի իրավական կարգավորման հիմնախնդիրների մասին է և հեղինակի առաջին մենագրությունն է։



«Սիրելի՛ ընկերներ, վերջապես լույս ընծայվեց իմ մենագրությունը։ Թեև մի շարք դասագրքերի հեղինակ և համահեղինակ եմ, սակայն ինձ համար հատուկ նշանակություն ունի այս մենագրությունը, ուստի և ցանկացա ձեզ հետ կիսել ուրախությունս»,-իր էջում գրառել է պատգամավորը։