Ըստ Օբամայի, Հռոմի պապն իր անձով մարդկությանը հիշեցնում է Աստծո գթասրտության կոչի մասին

Ըստ Օբամայի, Հռոմի պապն իր անձով մարդկությանը հիշեցնում է Աստծո գթասրտության կոչի մասին

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման` Սպիտակ տանը Ֆրանցիսկոս պապի հանդիսավոր ընդունելության ժամանակ հայտարարել է Հռոմի պապի անձը մարդկանց հիշեցնում է Աստծո գթասրտության կոչի մասին: Այդ մասին հաղորդում է TASS-ը:
«Ինձ համար հսկայական պատիվ և արտոնություն է ամերիկացի ժողովրդի անունից Ձեզ Միացյալ Նահանգներում ողջունելը: Ձեր այցը ցույց է տալիս, թե որքան շատ են ցանկացած ծագման և հավատքի ամերիկացիները գնահատում այն դերը, որ խաղում է Կաթոլիկ եկեղեցին Ամերիկայի ամրապնդման գործում: Ձե՛րդ Սրբություն, Ձեր խոսքերով և արարքներով Դուք ցույց եք տալիս բացարձակ բարոյական օրինակ»,- ասել է Օբաման պապին ողջունելիս:



Օբաման հիշեցրել է, որ այդ այցն ԱՄՆ Պապի համար առաջինն է: Նրա խոսքով՝ Հռոմի պապը իր համեստությամբ, «իր խոսքերի նրբությամբ, իր ոգու ազնվությամբ ցույց է տալիս Հիսուսի ուսմունքի կենդանի օրինակ»: