Արմեն Մովսիսյանի հոգեհանգստին ներկա էին ՀՀ և ԼՂՀ վարչապետները և ոչ միայն (լուսանկարներ)

Արմեն Մովսիսյանի հոգեհանգստին ներկա էին ՀՀ և ԼՂՀ վարչապետները և ոչ միայն (լուսանկարներ)

Այսօր Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի ունեցավ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար Արմեն Մովսիսյանի հոգեհանգստի արարողությունը։ Ներկա էին բարձրաստիճան պաշտոնյաներ Կառավարությունից, Ազգային ժողովից, այլ գերատեսչություններից, այդ թվում՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, նախկին ու ներկա նախարարներ, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ՀՀԿ-ական ու Դաշնակցական տարբեր պատգամավորներ ու նախկին նախարարներ, «Ժառանգությունը» վերջերս լքած Ռուբիկ Հակոբյանը, ով կանգնած էր հիմնականում Դաշնակցականների և ՀՀԿ-ականների հետ։ Այնտեղ էր նաև ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը և այլք։ Նախկին նախարարի հոգեհանգստի արարողությանը մասնակցում էր նաև ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը։



Հիշեցնենք, որ Մովսիսյանի մոտ ուռուցք էր հայտնաբերվել, և նա վերջին շրջանում բուժվում էր Գերմանիայում։ Նախկին նախարարի հուղարկավորությունը տեղի կունենա վաղը, իր ծննդավայրում՝ Սյունիքի մարզի Ագարակ գյուղում։



 



 



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ