Կառավարության աշխատակիցը դուրս է գրվել հիվանդանոցից, բայց դեռ աշխատանքի չի գնում

Կառավարության աշխատակիցը դուրս է գրվել հիվանդանոցից, բայց դեռ աշխատանքի չի գնում

Գլխի շրջանում հրազենային վնասվածքով Թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխված Կառավարության անվտանգության աշխատակիցներից 36-ամյա Լյուդվիգ Հովհաննիսյանն արդեն արդեն տանն է. այս մասին  Hraparak.am-ի հետ զրույցում ասաց հիվանդանոցի գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանը:



«Լյուդվիգի մոտ դրական տեղաշարժ կար, մի քանի օր առաջ ենք դուրս գրել: Ժամանակ առ ժամանակ գալիս է հիվանդանոց»,-ասաց Սահակյանը: 



Մեր տեղեկություններով՝ Լյուդվիգ Հովհաննիսյանը դեռ աշխատանքի չի գնում, սակայն նրա ղեկավարը՝ Պողոսյանը հրաժարվեց որեւէ տեղեկություն տրամադրել:



Իսկ Քննչական կոմիտեյի լրատվական բաժնից էլ տեղեկացրին, որ գործով նախաքննությունը շարունակվում է. «Դեռ որևէ նոր բան չկա այս գործով, նախաքննությունը շարունակվում է»:



Հիշեցնենք, որ սեպտեմբերի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել կառավարությունում։ Պետական օբյեկտների պահպանության վարչության 36-ամյա  աշխատակիցը՝ Լյուդվիգ Հովհաննիսյանը, ցանկացել է կյանքին վերջ տալ ֆինանսական խնդիրների պատճառով: Hraparak.am-ի տեղեկություններով՝ վերջինս մեծ պարտքեր ուներ, այդ պատճառով էլ ցանկացել է ինքնասպան լինել: Նա իր գրության մեջ մասնավորապես նշել է, թե պարտքեր ունեմ, կյանքովս եմ պատասխան տալիս: 



ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 32-ամյա Լյուդվիգ Հովհաննիսյանի ինքնասպանության փորձ կատարելու դեպքի առթիվ:



Նկատի ունենալով, որ նյութերում առկա են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը): Կատարվում է նախաքննություն: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ: