Առևտրի բաժնի պետերի կյանքից

Առևտրի բաժնի պետերի կյանքից

Պարզվում է՝ առեւտրի բաժնի պետ աշխատելը բավականին եկամտաբեր գործ է մեզանում։ Այս պաշտոնը զբաղեցնողները շքեղ կյանքով են ապրում։ Չնայած նրանց աշխատավարձով դա կարծես թե հնարավոր չպետք է լիներ։



Սեպտեմբերի 13-ին Ռուբինյանց փողոցի վրա տեղի ունեցած ողբերգական վրաերթից հետո՝ երբ մահացավ 53-ամյա Խորեն Մկրտչյանը, մամուլը գրեց, որ Մկրտչյանին վրաերթի է ենթարկել Երևանի առեւտրի վարչության պետ Արման Եդոյանը Lexus մակնիշի 11 RR 111 համարանիշի ավտոմեքենայով, որը 100 հազար դոլարից ավելին արժե, իսկ մեքենայի համարանիշն էլ առանձին թիվ է՝ 8 մլն դրամ։



Նախօրեին էլ մենք ֆեյսբուքում հայտնաբերեցինք Աջափնյակ վարչական շրջանի առեւտրի բաժնի պետ Գարիկ Սարգսյանի ուշագրավ լուսանկարներն իր էջում՝ նա կազինոյում խաղային ապարատների մոտ հպարտորեն լուսանկարվել է եւ տեղադրել համացանցում։ Հետաքրքիր է՝ ինչքա՞ն աշխատավարձ են ստանում առեւտրի պետերը, որ կարող են իրենց թույլ տալ նման թանկարժեք մեքենաներ վարել, կազինոներ հաճախել։