Ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակակիրներն արդեն հայտնի են

Ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակակիրներն արդեն հայտնի են

Հայտնի են դարձել ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում 2015 թ. նոբելյան մրցանակի դափնեկիրների անունները: Այդ մասին հաղորդում է «lenta.ru»-ն:
Այդ պատվին են արժանացել ամերիկացի պարազիտագետ Ուիլյամ Քեմփբելը (William C. Campbell) և ճապոնացի միկրոկենսաբան Սատոսի Օմուրան (Satoshi Ōmura):
Մրցանակի երկրորդ կեսը բաժին է հասել չինացի բժիշկ, ժողովրդական բժշկության մասնագետ Յույու Թուին (Youyou Tu):



2015 թ. ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում հաղթողները որոշվել են պարազիտային օրգանիզմների կողմից մարդկանց հասցված հիվանդությունների, մասնավորապես՝ մալարիայի բուժման գործում նոր միջոցների հայտնագործության համար: