Ռուսաստանում սկսում են պայքարել ապօրինի ալկոհոլի դեմ

Ռուսաստանում սկսում են պայքարել ապօրինի ալկոհոլի դեմ

Հոկտեմբերի 5-ին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հրամանագիր է ստորագրել, որով թույլատրվում է ոչնչացնել ապօրինի արտադրության կամ մաքսանենգ ալկոհոլը: Այդ մասին հաղորդում է «rusnovosti.ru»-ն:



Նման լիազորություններ է ստացել «Росалкогольрегулирование»-ն: Գերատեսչությունը նաև կկազմակերպի այն մեքենաների վաճառքը, որոնցում կհայտնաբերվի կեղծ ալկոհոլային արտադրանք:



Մինչ այդ Դաշնությունների Խորհրդում առաջարկել էին խստացնել ալկոհոլի և սիգարետի ակցիզների կեղծման համար պատիժները: Ռուսաստանցի սենատոր Վադիմ Տյուլպանովը հանդես էր եկել մեղավորների համար 5-ից մինչև 12տարվա ազատազրկում սահմանելու առաջարկով: