Թուրքիան շարունակում է դժգոհել ռուսական ինքնաթիռների վտանգավոր թռիչքներից

Թուրքիան շարունակում է դժգոհել ռուսական ինքնաթիռների վտանգավոր թռիչքներից

Ռուսական ռազմական ինքնաթիռները հոկտեմբերի 3-10-ն ընկած ժամանակահատվածում 13 անգամ անցել են «վտանգավոր հեռավորությամբ»: Lenta.ru-ի հաղորդմամբ` այս մասին հայտնել է Թուրքիայի փոխարտգործնախարար Ալի Քեմալ Այդինը:



«Ռուսական ռազմական ինքնաթիռները երկու անգամ հատել են մեր օդային տարածքը, երեք ռուսական ինքնաթիռ վտանգավոր հնարքներ են կատարել թուրքական ինքնաթիռներին մոտ գտնվելով», - ասել է Այդինը Մոսկվայում անցկացված համաժողովում:



Թուրք դիվանագետը նշել է, որ Անկարան ուշադիր ուսումնասիրում է յուրաքանչյուր նման քայլ և մտադիր չէ լռել: