ՌԴ ՊՆ-ն հրապարակել է ԻՊ-ի զինյալների ստորգետնյա բունկերի պայթեցման տեսագրությունը (տեսանյութ)

ՌԴ ՊՆ-ն հրապարակել է ԻՊ-ի զինյալների ստորգետնյա բունկերի պայթեցման տեսագրությունը (տեսանյութ)

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է Սիրիայի Համա նահանգում ԻՊ-ի զինյալների ծպտված ստորգետնյա բունկերի պայթեցումը:



Տեսանյութը հրապարակվել է YouTube-ում գերատեսչության պաշտոնական էջում:
Նշվում է, որ ավիահարվածի ընթացքում ոչնչացվել են նաև թունելների ցանցն ու զինտեխնիկայի շարասյուներ:



ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ տարածված ստորգետնյա ելքերի ցանցը զինյալներին հնարավորություն է տվել գաղտնի անցնել քաղաքի տարբեր շրջաններ ու սիրիական կառավարական զորքերի դեմ գործողություններ իրականացնել:



Բունկերներից մեկում եղել է մի ամբողջ զինապահեստ՝ ինքնաշեն պայթուցիկ սարքերով ու զինամթերքով, որը նախատեսված է եղել ահաբեկչությունների իրականացման համար: