«Այո»-ի շտաբը մեկնարկել է հարսանիքով

«Այո»-ի շտաբը մեկնարկել է հարսանիքով

Շաբաթ օրվա շտաբի ձեւավորման նիստից հետո` կիրակի օրը, շտաբի բոլոր անդամներով համերաշխ շտապել են «Ֆլորենս» ռեստորանային համալիր, որտեղ առանձնակի շքեղությամբ կայացել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի դստեր հարսանիքը, որն ամուսնացել է Աջափնյակ համայնքի ղեկավար Արտավազդ Սարգսյանի հետ։ Նորափեսան նաեւ Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանի քրոջ որդին է: Հարսանիքին ներկա է եղել իշխանական ողջ էլիտան՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Ներկաները հատկապես տպավորված են եղել փեսայի երգով՝ նա աշուղական երգի վարպետ կատարումով է հանդես եկել։ Ի դեպ, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար դառնալը շատ լավ է եկել Վահրամ Բաղդասարյանի վրա․ նա այս տարի իր երկու դուստրերին էլ բարեհաջող ամուսնացրել է։