Չինաստանում մեկնարկում են ատոմային ավիակրի կառուցման աշխատանքները

Չինաստանում մեկնարկում են ատոմային ավիակրի կառուցման աշխատանքները

Չինական CSIC նավաշինական կորպորացիան ձեռնամուխ է եղել ատոմային ավիակրի կառուցմանը։ Այս մասին հաղորդում է «interfax.ru»-ն` հղում անելով «Defence Talk»-ին:
Նշվում է, որ ատոմային ավիակրի կառուցումը մտնում է ձեռնարկության առաջնահերթ խնդիրների թվում, ինչպիսին է ատոմային սուզանավերի կառուցումը։ Նոր նավի նախագծի մանրամասներն անհայտ են։



Պենտագոնի տվյալներով՝ Չինաստանը կարող է առաջիկա 15 տարում կառուցել մի քանի ավիակիր։ Ներկա դրությամբ Չինաստանի տրամադրության տակ կա մեկ ավիակիր՝ «Լյաոնինը», որը չինական նավատորմի կազմը համալրել է 2012 թվականին։ «Լյաոնինը» խորհրդային «Վարյագ» ավիակրային հածանավն է, որը վերանորոգվել ու արդիականացվել է Չինաստանում։



Ենթադրվում է, որ նոր ավիակրի կառուցումն իրականացվելու է Դալյանում գտնվող CSIC-ին պատկանող նավաշինարանում։ Նախորդ տարվա հունվարին չինական մի քանի կայքեր հայտնեցին, որ Չինաստանը Դալյանում ձեռնամուխ է եղել երկրորդ ավիակրի կառուցմանը, և որ երկիրը մտադիր է ունենալ այդօրինակ առնվազն 4 նավ։