ՄԻՊ՝ մերժված ինստիտուտ

ՄԻՊ՝ մերժված ինստիտուտ

Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցի քննարկումն Ազգային ժողովում ոչ միայն բուռն կրքեր առաջացրեց, այլեւ՝ հիշողություններ։ Օմբուդսմենի ինստիտուտի կայացման ընթացքին հետեւած լրագրողները լավ են հիշում, թե ինչպես 2004 թվականին ընդունվեց «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքը։ Իսկ երբ հայտարարվեց, որ առաջին օմբուդսմենի թեկնածուն ծագումով ղարաբաղցի Լարիսա Ալավերդյանն է, բուռն քննարկումներ սկսվեցին, թե Ռոբերտ Քոչարյանը հնազանդ օմբուդսմեն է բերում, որ խնդիրներ չունենա։ Այնպես չէ, որ տիկին Ալավերդյանը թուրը ձեռքին սրախողխող էր անում մարդու իրավունքները ոտնահարողներին, սակայն կարճ ժամանակ անց լուրջ հակասություններ առաջացան նրա եւ պետական տարբեր կառույցների, ու հատկապես Ռոբերտ Քոչարյանի միջեւ, որը չէր թաքցնում իր դժգոհությունը ոչ Լարիսա Ալավերդյանից, ոչ էլ նրա հաջորդ Արմեն Հարությունյանից։



Օմբուդսմենի գործունեության սահմանափակումներն սկսվեցին դեռ 2006-ից, երբ արդարադատության այն ժամանակվա նախարար Դավիթ Հարությունյանի «թեթեւ ձեռքով» օրենքով արգելվեց ՄԻՊ-ին միջամտել դատական գործընթացներին, եւ ամեն ինչ արվեց, որ ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչներն անգամ ոտք չդնեն դատարաններ։ Կարճ ժամանակ անց՝ 2006-ին, Լարիսա Ալավերդյանը հրաժեշտ տվեց իր պաշտոնին, օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում նոր օմբուդսմենի նշանակման հարց ծագեց, եւ այդ պաշտոնն զբաղեցրեց ԵՊՀ դասախոս Արմեն Հարությունյանը, որ պաշտոնավարեց 2006-2011 թվականներին, սակայն շատ ծանր կացության մեջ հայտնվեց 2008-ի մարտի 1-ից հետո, երբ փորձեց իր մանդատին բնորոշ հայտարարություններ անել։ Նրա մասին էր, որ Ռ․ Քոչարյանն ասաց իր նշանավոր արտահայտությունը՝ «իմ ամենաանհաջող կադրն է»։



Հիմա հերթը Կարեն Անդրեասյանինն է