Ըստ Սպիտակ տան՝ Օբամայի կառավարման ընթացքում իսրայելա-պաղեստինյան բանակցություններում էական բան չի փոխվի

Ըստ Սպիտակ տան՝ Օբամայի կառավարման ընթացքում իսրայելա-պաղեստինյան բանակցություններում էական բան չի փոխվի

Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոշ Էռնեստը լրագրողների հետ հանդիպմանը այն միտքն է արտահայտել, թե առաջիկա 14 ամիսների ընթացքում (ասել է թե՝ մինչև Օբամայի նախագահական ժամկետի ավարտը) ԱՄՆ-ը գործնականում չի տեսնում իսրայելա-պաղեստինյան բանակցությունների վերականգնման հնարավորություն՝ հիմնված երկու պետությունների համակեցության վրա: Այս մասին հաղորդում է TASS-ը:



Ճեպազրույցը տեղի է ունեցել Բարաք Օբամայի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի բանակցություններին զուգահեռ: Դրանց սկզբում Նեթանյահուն անսովոր վճռականությամբ արտահայտվել է հաջակցություն ամերիկյան մոտեցման՝ կապված Մերձավոր Արևելքում կարգավորման հարցի հետ:
Նեթանյահուի բառերը մեկնաբանելու լրագրողների խնդրանքին Էռնեստը պատասխանել է, որ «այդպիսի մեկնաբանությունները, իհարկե, արժանի են գովասանքի, սակայն կարևորը ոչ թե մեկնաբանություններն են, այլ թե ինչպես կիրականացվեն դրանք»: