Պատգամավորներին եւս մեկ արտահերթ է սպառնում

Պատգամավորներին եւս մեկ արտահերթ է սպառնում

Կառավարությունը առաջարկելու է ԱԺ-ին՝ շարունակել արտահերթ նիստը: Hraparak.am-ը Կառավարությունից տեղեկացավ, որ օրակարգում առաջարկում են քննարկել մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու մասին հարցերը. օրինակ՝ «Գործունեության իրականացման ծանուցման մասին», «Լիցենզավորման մասին», «Անասնաբուժության մասին» , «Դեղերի մասին», «Պետական տուրքի մասին», «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին», «Առևտրի և ծառայությունների մասին» «Հարկերի մասին» օրենքներում, ինչպես նաեւ ցանկանում են փոփոխություններ անել Քաղաքացիական եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում:



Նշենք, որ նոյեմբերի 10-ից  Աժ-ում ընթանում է կառավարության նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստը: Օրակարգում բազմաթիվ հարցեր են ընդգրկված, քննարկվել է նաեւ այն օրենսդրական փաթեթը, որով փոփոխություններ են նախատեսվում ՀՀ ընտրական օրենսգրքում եւ «Նույնականացման քարտերի մասին» օրենքում:



Նշենք, որ այս փոփոխությունները ուժի մեջ մտցնելուց հետո ՀՀ քաղաքացիներն իրավունք կունենան քվեարկել նույնականացման քարտերով: Ներկայումս միայն նույնականացման քարտ ունեցող քաղաքացիների թիվը երկու հարյուր հազարից մի փոքր պակաս է, սակայն մինչեւ դեկտեմբերի 6-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն նրանց թիվը շատ ավելի մեծ կլինի: Սակայն ողջ խնդիրն այն է, որ նույնականացման քարտերով քվեարկող մի քանի հազար ընտրողների միջոցով ՀՀ իշխանությունները կարող են կրկնակի քվեարկություն կազմակերպելով՝ իրենց ցանկալի արդյունքը ստանալ: